Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է օրերս դատական նիստից հետո արած արտահայտության համար

Աննա Անտոնյան Նոյեմբեր 20, 2025

Վարդան Ղուկասյանի՝ տնային կալանքի տակ գտնվող որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է:

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է օրերս դատական նիստից հետո հնչեցրած արտահայտության համար: Նկատի ունենալով նրանց, ովքեր իր հորը կասկածում են կաշառակերության համար, ասել էր. «Իրենց կնգտիք թող պատրաստվին»:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

Ինչպես հայտնի է, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր: Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց էր սահմանել տնային կալանքը:

Կիսվել