Սպանություն Երևանում

Աննա Անտոնյան Նոյեմբեր 08, 2021

Այսօր  00:40-ի սահմաններում  «Հաղթանակ»  թաղամասի  Նորիկի փողոցի երկհարկանի տան   խոհանոցում  հայտնաբերել են տղամարդու դի, հատակին և պատերին արնանման հետքեր, մի քանի  արյունոտված դանակներ, կոտրված սպասք ու խոհանոցային պարագաներ:

Սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ա. Սիմոնյանն է: Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել  նույն տան բնակիչ, 22-ամյա Մ. Հակոբյանը, նա  կասկածվում է  սպանություն կատարելու մեջ:  Նրա հագուստի և դեմքին  վրա կային արնանման հետքեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել: 



Կիսվել