Սոցիալական աշխատողների այցերն այսուհետ ավելի թանկ կնստեն պետության վրա

Աննա Անտոնյան Մարտ 16, 2023

Յուրաքանչյուր այցի դիմաց նախկին 500 դրամի փոխարեն սոցիալական աշխատողը կստանա 800 դրամ այցելության վճար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետները և տարածքային կենտրոնների աշխատողները շահառուների ընտանիքներ, աշխատավայրեր, հիվանդանոց կամ քրեակատարողական հիմնարկներ կատարած այցելությունների դիմաց այսուհետ պետության կողմից ավելի բարձր փոխհատուցում կստանան։
Նոր կարգի համաձայն` նրանք յուրաքանչյուր այցի դիմաց նախկին 500 դրամի փոխարեն կստանան 800 դրամ այցելության վճար։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Կառավարության որոշման մեջ նաև նշվում է, որ այս տարվանից ավելացել են ոչ միայն վճարման չափերը, այլև այցելություններ կատարող աշխատողների թիվը, ինչը պայմանավորված է 2023 թվականից անձի հաշմանդամության գնահատման ոլորտում կատարված բարեփոխումներով։

Կիսվել