Սոցցանցերը որպես սպառնալիք

Աննա Անտոնյան Փետրվար 12, 2023

Թվային դարում մեդիագրագիտության խնդիրները բազմազան են ։

Հաճախ թյուր ինֆորմացիան բացարձակ ճշմարտության տակ լցվում է մեդիա ։Ինչպե՞ս դրանք ֆիլտրել ,հասարակ ընթերցողի համար դառնում է խնդիրը ։

Ընթերցողները բաժանվում են մի քանի տեսակի . 

Ինտրիգա ման եկող 

Միայն վերնագիր կարդացող 

Վերլուծող  

Վերջին տարբերակը քիչ է , ավելին շատ քիչ է , դրա համար այսօր կանդրադառնանք առաջին երկուսին ։

1.Ինտրիգա ման եկող լսարանը շատ է , նրանք սոցցանցերում սպասում են հերթական ՍԵՆՍԱՑԻԱ֊ ին ,որպեսզի տարածեն ,լինեն առաջինը իրենց հեղինակավոր կարծիքով հանդերձ, նոր հումորներ և նոր գրառումներ կատարեն ։ Այս տեսակը ոչ միայն ընթերցող է ,այլև նույն ինտրիգայի տարբեր երանգների մատուցող ։ 

Այս տեսակը ցավոք հաճախ վտանգավոր է , քանզի վերլուծելու կարողությունից զուրկ լսարանին հրամցնում է միակողմանի նյութեր , օրինակ ` Ոստիկանությունը ծեծել է անչափահասին ։

Ինտրիգան արդեն ապահովված է , մեղադրանքներ ,որքան ուզեք , չէ որ նեղություն չեն տալու ճշտելու ,որ դա զուտ "ծեծվածի" սպառնալիքն է ուղղված ոստիկանության գործողություններին։

Երբ անգամ Ոստիկանությունը հերքում է ,հին ճշմարտություն է ,հերքումը կարդում է նախորդ նյութի միայն 15 տոկոսը , կարդում է և հաճախ չի հավատում։

Բայց ինտրիգան ստացվել է , մարդը կարողացել է լսարանին մանիպուլացնելու հաշվին կապել ոստիկանության հետագա գործողությունները ։

2. Միայն վերնագիր կարդացող լսարանը ,ոչ պակաս վտանգավոր է , քանզի նրանք ոչ միայն նյութը չեն կարդում ,այլև վերնագրի կետադրությանն անգամ ուշադրություն չեն դարձնում ։ Դրանից է ,որ այսօր անգամ ամենահեղինակավոր լրատվական կայքերը իրենց նյութերը վերնագրում են սենսիացիոն հարցով .ուշադիր եղաք չէ՞ ..... ՀԱՐՑՈՎ .... 

Օրինակ գրում են` Սեյրան Օհանյանը թալանե՞լ է բանակը , ընթերցողների 98 տոկոսը դա կարդում է ոչ թե հարց ,այլ փաստ ։

Արդյունքում ստանում ենք սոցցանցերում ստացած այն պատկերը ,որտեղ խառնվել են թացն ու չորը։

Որտեղ մարդիկ իրենց երևակայությունը մատուցում են ,ոչ թե սեփական կարծիք ,այլ փաստ ։ 

Սոցցանցերը սպառնալիքի տեսքով կախվել է քաղաքակրթության ուսերին ։ 

Նյութը` Արմինե Մելքոնյանի 


Կիսվել