Սնամեջ ուղեղները փորձում են ամեն կերպ ջնջել ազգայինը։ Արմինե Բոյաջյան

Աննա Անտոնյան Ապրիլ 19, 2021

Որ ասում ենք «հայ» բառից նեղվողներ կան, ասում եք. «ամեն ինչից բողոքում եք»։ Պատմությունը, հոգեւոր, նյութական մշակույթն ու հիշողությունը քիչ-քիչ ջնջելը հո՞ պոզով-պոչով չի լինում, նման թիրախավորված հազար ու մի իբր օրենքի փոփոխություններն են բերում դրան։ Մարդիկ որոշել են ազգային նվագարանների կիրառումը խթանելու փոխարեն ճիշտ հակառակն անել։ Այ սնամեջ ուղեղներ, ի՞նչն ա ձեզ էդքան նեղում ձեր սեփական ինքնության շրջանակներում, ու՞մ պատվերն եք կատարում ու ինչո՞ւ եք ձեր անձնական, մանկությունից հետներդ քարշ տված կոմպլեքսները մեր պարանոցին փորձում փաթաթել։ 

ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի «Հայաստանի
Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և  Հայաստանի
Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի հ.2215-Ն
որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման համաձայն՝ «Ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) հատկացվող գումարը նվազեցվել է ընդհանուր 257313.2 հազ. դրամի չափով:

Նշեմ, որ այն կազմում է տվյալ ծրագրի համար մինչ այս նախատեսված ֆինանսավորման կեսը։

https://www.facebook.com/100006641376677/posts/2975277359370281/?d=n

Կիսվել