Սկսվել է ոստիկանաության հետ կապված իշխանական շոուների շրջանը

Աննա Անտոնյան Հունվար 20, 2022

Սկսվել է ոստիկանաության հետ կապված իշխանական շոուների շրջանը։

Էժանագին, պարզունակ ու «գյուղական» մակարդակի․․․

Մի արեք նման բաներ, որքան էլ դա ձեր ոճն է արդեն․․․

Հրճվում եք, որ ուսուցիչը ցանկանում է դառնալ պարեկային ոստիկան։ Հրճվելու փոխարեն ցավ ապրեք, որ երկիրը երկիր չէ, որ ուսուցիչը բարձր աշխատավարձի համար ցանկանում է դառնալ ոստիկան։ 

Ուսուցչի աշխատանքը դարձրեք պատվաբեր ու հեղինակությունը բարձրացրեք, աշխատավարձն էլ հետը՝ բնականաբար։

Իսկ ոստիկանության հեղինակությունը նրա ամենօրյա հանցագործությունների կանխարգելիչ ու բացահայտման ցուցանիշներն են և ոչ թե աշխատանքի շտապող քաղաքացին առավոտյան տեսնի մեքենան թալանված։ 

Այլ լուրջ ու խորքային վերլուծությունների մասին էլ չխոսենք․․․

Չի կարելի ամեն ինչի մասին՝ հատկապես լուրջ բնագավառի, նման մակերեսային ու ոչ տեղին դատողություններով փորձել մածունը սև ներկայացնել․․․

Գրում է Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել