Սիրիայում վերջին օրերին 745 խաղաղ բնակիչ է զոհվել

Աննա Անտոնյան Մարտ 09, 2025

Սիրիայում վերջին օրերին 745 խաղաղ բնակիչ է զոհվել:

Հինգշաբթի օրը Սիրիայի Լաթակիա և Տարտուս նահանգներում կատաղի բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և Դամասկոսի նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև։ 

Ուրբաթ գիշերը բանակի և ՆԳՆ-ի լրացուցիչ ստորաբաժանումներ են ժամանել Տարտուս և Լաթաքիա, իսկ բանակը կիրառել է մարտական ​​ուղղաթիռներ։ Տեղի իշխանությունները պարետային ժամ են սահմանել: Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան Լաթակիայի և Տարտուսի զինված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքերը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի ափամերձ հատված տանող ճանապարհների փակման մասին։

Մարդկային զոհերի թիվն աճեց այն բանից հետո, երբ զինյալները օգնության դուրս եկան անվտանգության ուժերին և պաշտպանության նախարարության կազմավորումներին: Շաբաթ երեկոյան զոհերի ընդհանուր թիվը հասել է 1018-ի, այդ թվում՝ 745 խաղաղ բնակիչների, որոնք սառնասրտորեն ոչնչացվել և սպանվել են ջարդերի ժամանակ:

Զինված բախումների հետևանքով Լաթաքիայում երկու հայ է զոհվել։

Կիսվել