Սիրիայում եւ Թուրքիայում վերջին երկրաշարժից զոհված հայերի մասին տեղեկություն չկա․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Աննա Անտոնյան Փետրվար 21, 2023

Սիրիայում եւ Թուրքիայում երեկ՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով այս պահի դրությամբ ազգությամբ հայ զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Այս մասին հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Նշենք, որ նախօրեին Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել էր 6,4 եւ 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել երկրի հարավ-արեւելքում՝ 17 րոպե տարբերությամբ։ Զոհվել է 3 մարդ, վիրավորվել 294-ը, որոնցից 18-ի վիճակը ծանր է։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 41 հազար մարդ։ Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին։

Կիսվել