Սիմոնյանը և Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում գտնվող գերիների մասին հարցեր

Աննա Անտոնյան Նոյեմբեր 03, 2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:

Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներին:

498.jpg (189 KB)

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրի շուրջ: Կարևորվել է անհետ կորած համարվողների հարցը:

497.jpeg (371 KB)

Կիսվել