Սիլիկյան թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Աննա Անտոնյան Օգոստոս 25, 2023

Օգոստոսի 25-ին, ժամը 12։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:29-ին, մարվել՝ 12:43-ին։

Կիսվել