«Շուշիում գտնվելը հրաշալի է»․ Բաքվում ԵՄ դեսպան

Աննա Անտոնյան Հունիս 21, 2025

Ադրբեջանի իշխանությունները երկրում հավատարմագրված մի խումբ դեսպանների եւ օտարերկրյա դիվանագետների հերթական ուղեւորությունն են կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ։

Այցելուների թվում է նաեւ Եվրամիության առաքելության ղեկավար Պետեր Միխալկոն։

«Շուշայում գտնվելը հրաշալի է։ Շուշան իսկապես Ադրբեջանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։ Ես բազմիցս եմ եղել Ղարաբաղում, եւ ինչպես ամենուր Ադրբեջանում, տեսել եմ հրաշալի վայրեր։ Մենք հիացած ենք այստեղ շարունակվող շինարարարական աշխատանքներով, տեսնում ենք, որ մարդիկ վերադառնում են այստեղ եւ սկսվում է նոր կյանք», - ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Կիսվել