Շրի Լանկայի ափերի մոտ սուզանավի hարձակման հետևանքով իրանական «IRIS Dena» ռшզմանավը խորտшկվել է. կան տասնյակ անհետ կորածներ. Reuters

Աննա Անտոնյան Մարտ 04, 2026

Իրանական «IRIS Dena» ռազմանավը խորտակվել է Շրի Լանկայի ափերի մոտ՝ սուզանավի հարձակման հետևանքով: Միջադեպի արդյունքում առնվազն 101 անձ համարվում է անհետ կորած, ևս 78-ը վիրավոր են, հայտնում է Reuters գործակալությունը:

«Այս պահի դրությամբ փրկվել և հիվանդանոց է տեղափոխվել 79 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է: Եվս 101 հոգի համարվում է անհետ կորած»,- հավելել է Ռազմածովային ուժերի աղբյուրը:

Շրի Լանկայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ կղզուց մոտ 25 մղոն դեպի հարավ որոնողափրկարարական գործողություն է իրականացվում՝ անհետ կորած անձնակազմին գտնելու նպատակով: Վիրավոր նավաստիները տեղափոխվել են Շրի Լանկայի հարավային մասում գտնվող Գալլե քաղաքի հիվանդանոց:

180 հոգանոց անձնակազմ ունեցող ֆրեգատը լուսաբացին աղետի ազդանշան է արձակել: Շրի Լանկայի պաշտոնյաները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Վաջիթա Հերաթը, համակարգում են օգնություն ցուցաբերելու ջանքերը:

Կիսվել