Շիրակում դեպքի վայր մեկնող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարի. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Աննա Անտոնյան Ապրիլ 11, 2023

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում` դեպքի վայր շտապելիս շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարի, ինչի հետևանքով բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց, գրում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ ժամը 09։20-ի սահմաններում 2 պարեկ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում նկատում են անվադողը վնասված ավտոմեքենա։ Մոտենալով նշված ավտոմեքենային` տեսել են, որ 1 հոգու ինքնազգացողությունը վատացել է։

Պարեկները շտապօգնություն են կանչել, սակայն դեպքի վայր ժամանող շտապօգնությունը բախվել է HOVO մակնիշի բեռնատարին։ Վթարի հետևանքով շտապօգնության հերթապահ բուժքույր, Արթիկի բնակիչ 44-ամյա Հ. Հ.-ն մեկ այլ շտապօգնության մեքենայով «գլխի գագաթային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել «Գյումրու» ԲԿ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության` եղել են սթափ։

Կիսվել