Շիրակի մարզում տատը հայտնաբերել է 16-ամյա թոռնուհու կախված դին

Աննա Անտոնյան Օգոստոս 28, 2022

Երեխային հայտնաբերել են ննջասենյակի պատին ամրացված մեխից՝ շղթայով կախված վիճակում:
Շիրակի մարզում 16-ամյա աղջկան կախված են գտել, հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ երեկ` օգոստոսի 27–ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ախուրյանի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի կախված դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ, 16-ամյա Մ. Ա.-ի դին՝ 2-րդ հարկի ննջասենյակի հատակին:
Ըստ նախնական տեղեկությունների` երեխային հայտնաբերել է տատիկը՝ իր տան 2-րդ հարկի ննջասենյակի պատին ամրացված մեխից՝ շղթայով կախված վիճակում:
Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:

Կիսվել