Շախմատի առաջնությունում Գաբրիել Սարգսյանը պարտության է մատնել ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիին

Աննա Անտոնյան Ապրիլ 05, 2022

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը պարտության է մատնել ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիին և 8 միավորով ընթացիկ առաջատարն է։

Նրան շրջանցելու հնարավորություն ունի միայն գերմանացի Մատիաս Բլյուբաումը, որը 10-րդ տուրում այժմ մրցում է ֆրանսիացի Մաքսիմ Լագարդի հետ։ Բլյուբաումը նախավերջին տուրից առաջ 7,5 միավորով միանձնյա առաջատարն էր։

Կիսվել