Իշխանությունները շարունակում են լրատվամիջոցների եւ լրագրողների թիրախավորումը

Աննա Անտոնյան Հունվար 21, 2022

Իշխանությունները շարունակում են լրատվամիջոցների եւ լրագրողների թիրախավորումը։

Ժողովրդավարությունից բարբաջող իշխանությունը, որ եկած օրվանից ստի ու կեղծիքի ջատագովն է, իրենց անպարկեշտ բառամթերքով, լրագրողներին պիտակավորում են ու իրենց աննախադեպ գռեհիկ ելույթներով, անցնելով բոլոր սահմանները, կարծես բացահայտում են իրենց իշխանությունների վերաբերմունքը մամուլի եւ ազատ խոսքի նկատմամբ։

Շատ լավ իմանալով լրագրողի եւ մամուլի ազդեցության մասին, նոր չի, որ բոլոր միջոցները գործի են դրել այս ազգակործան իշխանություններն ու հարձակում են գործել Զանգվածային լրատվամիջոցների վրա։ Քայլականների ելույթները հենց դրա արտահայտությունն են` ապացույցը։

Ազատ խոսքն ու մամուլը, այս իշխանությունների աչքի գրողն են, ինչքան էլ, որ նրանք պետք է իշխանություն անցնելուց հետո թափանցիկ աշխատեին ժողովրդի հետ, ու քանի որ ոչ մի խոստում չեն իրականացրել, պետք է լռեցնել լրագրողներին, եւ վերջ։ Բռնապետության հասած «հեղափոխական» իշխանությանը շատ բան պետք չէ, որովհետեւ ինչպես նրանք են բազմիցս իրենց ելույթներով եւ վարքականոնով ապացուցել, եւ իրենց շեֆին նայելով ընդօրինակել, ու ավելի ամրապնդել` ինչ կուզեն, այն էլ կանեն, որովհետեւ նրանք են տերը այս երկրի, իսկ մենք` լրագրողներս, եւ առհասարակ ՀՀ քաղաքացիներս, այլեւս որեւէ տեղ ոչ ունենք այս արեւի տակ, ոչ էլ պետք է։ Պետք է շարժվենք միմիայն այս իշխանության թելադրանքով, այլապես սարքովի քրեական գործերը պատրաստ են։

Գրում է լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել