Այգեպարում կանայք Նիկոլ Փաշինյանի հաղթանակի համար սեղան են բացել

Աննա Անտոնյան Հուլիս 03, 2021

Տավուշի մարզում խոսակցություններ են տարածված, թե Բերդի համայնքի մաս կազմող սահմանամերձ Այգեպար գյուղում, երբ հայտնի հայտնի են դարձել քվեարկության  արդյունքները, գյուղացիները սեղան են բացել, սեղանին  դրել Նիկոլ Փաշինյանի նկարը եւ տոնել  Նիկոլ Փաշինյանի հաջողությունը։ Այդ մասին  հարց տվեցի Այգեպարի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանին։ Նա հայտնեց, որ այդ առթիվ գյուղի մի թաղամասի կանայք գումարներ են հանգանակել, սեղան բացել։  Նա ասաց, որ ինքն այդտեղ  չի եղել, այլ մանրամասներ չգիտի։ Յամուկյանն ասաց,որ քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած  ՔՊ-ն Այգեպարում ստացել է 160, իսկ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած  «Հայաստան» դաշինքը՝ 45 քվե։ Գյուղի վարչական ղեկավարին հարցրի՝ գուցե այգեպարցի կանայք իրենց կատարած  քվեարկությամբ եւ սեղան բացելով  շնորհակալություն  են հայտնել 2020թ․ հուլիսի 11-12-ը   Բերդի տարածաշրջանում  տեղի ունեցած կռիվների  ժամանակ հրետակոծված, Այգեպարում վնասված տները վերականգնելու համար պետական աջակցության համար,Ա․ Յումուկյանը դա հավանական համարեց։ Նա հայտնեց, որ սկսվել է  հրետակոծությունից վնասված տների վերանորոգման երկրորդ փուլը, այժմ Այգեպարում կատարվում են վնասված առանձնատների ներքին  հարդարման աշխատանքները։

Ոսկան Սարգսյան

Կիսվել