Սևանում երկու տարբեր իրականություն նույն ժամին
Աննա Անտոնյան
Հունիս 15, 2021
Նախընտրական քարոզարշավի ընթացքում հրապարակ են նետվում մասնակից կուսակցությունների թշվառությունն ու պերճանքը։
Հայաստանյան իրականության մեջ այս նախընտրական քարոզարշավը պատմության մեջ կանցնի ,որպես ամենահայհոյախառն, խախտումներով ամենաշատը գրանցած քարոզարշավ ։
Հունիսի 14֊ին Գեղարքունիքի մարզում միաժամանակ երկու ուժեր նույն քաղաքում `Սևանում ,քարոզարշավ էին իրականացնում ։
Առաջինը գործող իշխանության ներկայացուցիչ ` Գեղարքունիքի մարզպետ ( ներկայումս արձակուրդում) Գնել Սանոսյանը։
Շրջելով նախ գյուղերում ,ապա Սևանի մշակույթի տանը իր քարոզարշավն էր իրականացնում։ Առաջին հայացքից նորմալ կթվար, եթե վերջինս չօգտագործեր պետական լծակները և ուսումնական հաստատությունների տնօրեններին մեղմ ասած չհորդորեր բոլոր ուսուցիչների ներկայությունը ապահովել ։
Հետո իհարկե կարդարանան, թե կամովին են եկել , թե միայն իրազեկել են, բայց մյուս ուժերի քարոզարշավներին մասնակցելու համար ուսուցիչներին կամ ներքին խողովակներով սպառնացել են, կամ ազատել աշխատանքից։
Ուշագրավ է ,որ պաշտոնական լծակների չարաշահման հստակ փաստը անտեսվեց ու դեռ ավելին իրենց կողմից նորմալ դիտարկվեց։
Նույն քաղաքում զուգահեռ իրականության մեջ քարոզարշավի էր եկել Լուսավոր Հայաստան կուսակցությունը` Էդմոն Մարուքյան, Գևորգ Ներսիսյան, Նաղաշ Հակոբյան, ու մյուս թիմակիցները ։
Մարդիկ եկել էին հստակ պատկերացումներով , խաղաղության ու համերաշխության հստակ գիտակցումով։
Հասարակ քաղաքացիների հետ զրույցի բռնվելով ու քաղաքացու խնդիրը լսելով Լուսավոր Հայաստանը շարունակեց քարոզարշավը։
Ու թվում էր Սևանում երկու իրականություն միևնույն ժամին կտրված են աշխարհից ու վայրկյան անց նորից հին տունն են դառնալու իլիկը մանելու հստակ գիտակցմամբ։
Արմինե Մելքոնյան
Կիսվել