Սևանի Բժշկական կենտրոնի թեժ ընտրությունը

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Սեպտեմբերի 24֊ին Սևանի Բժշկական կենտրոնի տնօրենի թափուր տեղի համար պայքարում են 13 հոգի ։ 

Բժշկական կենտրոնի աշխատակիցները հեգնում են, թե ով քնից արթնացել թեկնածություն է դրել ։ 

Իրավիճակը տխուր չէր լինի , եթե թեկնածուների անցյալն ու գործունեությունը ծայրահեղ անսփոփ չլիներ ։

Պարզվում է տեղի Բժշկական կենտրոնի երեք բժիշկներից զատ ` Խալաֆյանը Հրաչյա(ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար) , Ստեփանյան Գևորգ (վիրաբույժ) , Գևորգյան Արմեն (վիրաբույժ) , թեկնածություն է դրել նաև Սևանի հիվանդանոցի նախկին տնօրեն Արամ Նիկողոսյանը , ում մասին մամուլը մեկ անգամ չէ ,որ անդրադարձել էր , հիշելու կարճ ժամանակահատվածում նրա "հերոսությունները"  ։ Մասնավորապես տնօրեն եղած ժամանակ խողովակների անհետացումն ու Ռուդիկ Ղուկասյանին(Սևանի նախկին քաղաքապետ) 60 000 դոլար տալը փոխարենը պաշտոնի տեղավորվել ցանկանալը, ապա տևական ժամանակ խոստումը չիրականացնելուց հետո գումարի հետ պահանջելը մամուլը երկար թմբկահարեց ։ Սևանի մեր աղբյուրների փոխանցմամբ Արամ Նիկողոսյանն այսօր էլ տաք թիկունք է ման գալիս, բայց արդեն Իմ քայլականների շրջանում , վստահեցնելով ,որ ընտրությունների ժամանակ աշխատել է հենց նրանց օգտին ։

Թեկնածուների ցուցակը լայն է ու բազմաժանր,  այն ձգվում է մինչև հարևան Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից ոմն ատամնաբույժի,  ով մտերիմներին հավաստիացրել է , թե իշխանությունների համակրանքը իր կողմն է ։

Այսպես մինչև սեպտեմբերի 24֊ը ամեն թեկնածու իր շուրջ ստեղծած միֆն է լցնելու շուկա ,իսկ սեպտեմբերի 24֊ը դեռ հարց է վերջ կդնի այդ միֆերին, թե կխորացնի այն։

Կիսվել