Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

Աննա Անտոնյան Մայիս 05, 2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հաստատել է, որ այց ծրագրվում է:

Իր, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Երևան նախատեսվող այցի մասին տարեսկզբին հայտնել էր նաև Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

Միրզոյանն էլ արձագանքել էր․ - «Երջանիկ կլինեմ ու սիրով կսպասեմ Ձեզ Երևանում»։

Կիսվել