Երեխաներին բերել են Նիկոլի հետ սելֆի անելու

Աննա Անտոնյան Ապրիլ 21, 2021

Հայհոյանքի տարափին հաջորդած բեմականացումը

Mediaport-ը հայտնել էր, որ  «Իմ քայլի»՝ Սյունիքից ընտրված պատգամավորներին հրահանգված  է շտապ իրենց ծանոթ-բարեկամներին հավաքել Կապանի մի քանի թաղամասերում՝ Փաշինյանին «ողջունելու» համար:

«Իմքայլականները» զանգերով բերման էին ենթարկում իրենց մերձավորներին, որպեսզի ողջագուրվելու կադրերը հետագայում հրապարակվեն Նիկոլ Փաշինյանի էջում:

Հիշեցնենք, որ Կապանում,Մեղրիում, Ագարակում բնակիչները Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին հայհոյանքի տեղատարափով, իսկ Քաջարան առհասարակ չգնաց, քանի որ բնակիչները փակել էին ճանապարհը: Կապանում վերջինսի հաջողվեց «աջակցության» խղճուկ պատկեր ստանալ՝ կուսակիցների տիտանական ջանքերով:

Կիսվել