«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում քննչական գործողություններ են իրականացվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2022

Շենքից դուրս են բերել համակարգիչներ։
 «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում քննչական գործողություններ են իրականացվել։ Տեղեկությունը հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Քննչական գործողություններ են իրականացվել, այլ մանրամասներ չեմ կարող ասել»,– նշեց Թադևոսյանը։
Դիմակավորված աշխատակիցները շենքից դուրս են բերել համակարգիչներ։
Նշենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը ճանապարհներին տեղադրված տեսախիցների և արագաչափերի միջոցով արձանագրում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ 
Հիշեցնենք` հուլիսի 14-ին կայացած կառավարության հերթական նիստում որոշում կայացվեց, որ ՀՀ ոստիկանությունում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ կստեղծվի, որը կփոխարինի «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ–ին։

Կիսվել