Սամվել Կարապետյանը երկրի ամենաատելի կառույցի ղեկավարն է, պետք է ուղղակի «լռի ու վեր ընկնի տեղը»․ Կոնջորյան

Աննա Անտոնյան Հունիս 17, 2025

«Կուսակրոնության ուխտը խախտած, երդմնազանց և ուխտադրուժ հոգևորականների պաշտպանության արշավին է միացել նաև ՀԷՑ-ի սեփականատերը՝ «Տաշիրի» Սամվել Կարապետյանը»:

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ինձ համար չափազանց զարմանալի է, որ մի երկրում, որտեղ 5 րոպեն մեկ մարդկանց տներում հոսանք է անջատվում, էդ երկրում ՀԷՑ-ի սեփականատերն առնվազն պետք է մտածեր՝ ոնց անի՝ ծառայությունների որակը բարձրացնի։ Մեկնաբանությունը շատ հստակ է՝ վերջին շրջանում լուրջ քննարկվել է ՀԷՑ-ի նման վարքագծին որոշակի գնահատական տալու հարցը։ Ինչպես մի շարք այլ գործիչներ, պարոն Կարապետյանը ևս որոշել է որոշակի քաղաքական պաշտպանվածություն գտնի կիսաքաղաքական հայտարարություններով։ Ինքը կոնկրետ գիտի՝ ինչ հարց է քննարկվում Կառավարությունում, ԱԺ-ում, և թե ինչ մակարդակի է հասել սպառողների դժգոհությունը», - ասել է Ալեքսանյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս արձագանքեց Սամվել Կարապետյանի հայտարարությանը՝ նշելով, որ նա երկրի ամենաատելի կառույցի ղեկավարն է և պետք է ուղղակի «լռի ու վեր ընկնի տեղը»:

Կիսվել