Դատարանը Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգել է:
Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, ինչպես նաև հայտարարել են Կարապետյանի փաստաբանները:
Ինչպես հայտնել էինք նոյեմբերի 17-ին, քննվում էր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, այնուհետև նրա կալանքի ժամկետը 2 անգամ երկարացվել է: