Ի՞նչ որոշում կարող է կայացնել ՍԴ-ն

Աննա Անտոնյան Հունիս 28, 2021

«Հայաստան» դաշինքը մինչեւ հուլիսի 2-ը դիմելու է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները:


«Հայաստան» դաշինքից հայտնել են, թե դիտարկում են անձնագրերի, զինվորների, շրջիկ մեխանիզմի հնարավորության  խնդիրները, եւ առկա է 200 հազարից ավելի քվեի խնդիր. որն ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող թիվ է եւ այս հանգամանքներն ամբողջությամբ ներկայացվելու են ՍԴ:


Ըստ այդմ, Սահմանադրական դատարանը կարող է երեք որոշում կայացնել՝  քվեարկության արդյունքներն  անվավեր ճանաչել, արդյունքներն  անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների 2-րդ փուլ, արդյունքներն  անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ:

Կիսվել