ՀՀ Սահմանադրական դատարանի կայքից տեղեկանում ենք, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել՝ ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 06, 2021

 ՀՀ Սահմանադրական դատարանի կայքից տեղեկանում ենք, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել՝ ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը։


Գործը կքննվի 2022թ հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին՝ գրավոր ընթացակարգով։ Զեկուցող դատավոր է նշանակվել Երվանդ Խունդկարյանը։ Որպես պատասխանող կողմ է ներգրավվել ԱԺ-ն:


Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի ընտրության օրը թեկնածուներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը գտնվում էին կալանքի տակ եւ ֆիզիկապես ներկա չէին նիստին, այսինքն չէին կարող որպես թեկնածու հանդես գալ: Եվ հենց այս հանգամանքն է վիճարկվում դատարանում:

Կիսվել