Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Աննա Անտոնյան Մարտ 12, 2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների յուրացման համար։

Սաակաշվիլին նաև 3 տարով զրկվել է պետական ​​պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

«Միխեիլ Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետի հաշվարկը կսկսվի այս դատավճռի ընդունման պահից՝ 2025 թվականի մարտի 12-ից, իսկ պատժի հաշվարկի մեջ կներառվի 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 12-ը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը», – հայտարարել է դատավորը։

Քննությունը պարզել էր, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Պետական անվտանգության հատուկ ծառայության ղեկավար Թեյմուրազ Ջանաշիայի և Օթար Քվելիձեի մասնակցությամբ, բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման փաստերը գաղտնի պահելու նպատակով, նախագահի պահուստային ֆոնդից հատկացումներ է արել իր անմիջական ենթակայության տակ գտնվող Պետական անվտանգության հատուկ ծառայությանը։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։

Կիսվել