Սա աննախադեպ է, երբ երկրի ղեկավարը հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ և դրանք օգտագործում, որպես քարոզչական գործիք

Աննա Անտոնյան Հունիս 09, 2021

Որպես իրավապաշտպան, որպես ՀՀ քաղաքացի խստագույնս դատապարտում եմ նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած բռնության, բռնաբարության կոչերը ,ինչպես նաև քաղաքական վենդետաները, որակում եմ դրանք որպես սպառնալիքներ ոչ միայն քաղաքացիների ,այլև ժողովրդավարության հանդեպ։ 

Որևէ մեկը, այդ թվում վարչապետի ԺՊ֊ն իրավունք չունի հնչեցնելու նման կոչեր և այլակարծության համար խոշտանգել կամ սպառնալ քաղաքացիներին։ Մեզնից ամեն մեկը ազատ է իր ընտրության մեջ և որևէ մեկը իրավունք չունի թելադրելու խաղի կանոններ և իրավունք չունի բռնաճնշումներ գործադրելու։ 

Իրավաբանները և իրավապաշտպանները պետք է գնահատեն իրավիճակը և դատապարտեն կատարվածը։

Սա աննախադեպ է, երբ երկրի ղեկավարը հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ և դրանք օգտագործում, որպես քարոզչական գործիք: 

Կոչ եմ անում վերջ տալ  մանիպուլիացիաներին և քարոզարշավ իրականացնել ծրագրային հենքի վրա։

Կիսվել