Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովն իր հակահայկական ելույթներով ու վիրավորանքներով, ինչպես նաև նրանք, ովքեր ուկրաինական դրոշներով ու հակառուսական կարգախոսներով Երևանում տեսախցիկների առաջ կեցվածք են ընդունում, ծառայում են մեկ նպատակի։ Նրանց խնդիրն է արժեզրկել ռուս-հայկական հարաբերությունները, Հայաստանն ու Ռուսաստանը։ Դա, անշուշտ, այսօր ձեռնտու է Արևմտյան հակառուսական ուժերին։