Ռուսաստանը ոչ մի ազդեցություն չի ունեցել ԱՄՆ ընտրությունների վրա

Աննա Անտոնյան Հուլիս 17, 2026

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախկինում ԱՄՆ գերատեսչությունների անցկացրած հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանը ոչ մի ազդեցություն չի ունեցել ԱՄՆ ընտրությունների վրա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Եկեք հիշենք, որ Միացյալ Նահանգներում անցկացվել են տարբեր հետաքննություններ: Դրանք բոլորն էլ հանգել են այն եզրակացության, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ազդել ԱՄՆ ընտրությունների վրա», – ընդգծել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն հարցը, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին ներառել է այն երկրների թվում, որոնք, ենթադրաբար, փորձել են ազդել ընտրությունների վրա:

Կիսվել