Ռուսաստանը չի գաղտնազերծի այն երկրները, որոնցից մտադիր է վառելիք գնել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում այլ երկրների հետ նավթամթերքի հնարավոր ներմուծման վերաբերյալ, սակայն չի բացահայտի կոնկրետ երկրները։
Պեսկովը ընդգծել է, որ Ռուսաստանը վառելիք կներմուծի, եթե համաձայնություններ ձեռք բերվեն «ընդունելի գների» վերաբերյալ։
«Սա ևս մեկ քայլ կլինի շուկայի կայունացման և պահանջարկի կտրուկ աճը կանխելու ուղղությամբ», - նշել է Դմիտրի Պեսկովը։