Ռուսաստանում օդանավ է անհետացել

Աննա Անտոնյան Հուլիս 06, 2021

Ռուսաստանում, Կամչատկայի երկրամասում Ан-26 օդանավը, որն իրականացնում էր Պետրոպավլովսկ-Կամչատսկից դեպի Պալանա գյուղ թռիչքը, անհետացել է, իսկ ավելի կոնկրետ՝ նշանակված ժամին չի դուրս եկել կապի։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ ռեգիոնալ վարչությունը։ Նախնական տեղեկություններում օդանավում քսաներկու ուղեւոր է եղել, ներառյալ նաեւ մեկ երեխա, ինչպես նաեւ՝ անձնակազմի վեց անդամները։ Երկրամասի իշխանությունները, սակայն ասում են, որ օդանավում քսանմեկ ուղեւոր կա, որոնց շարքում երկու երեխա կա մինչեւ տասներկու տարեկան եւ օդանավի անձնակազմի վեց անդամները։ Պալանայի շրջանում տեսանելիությունը, որտեղ օդանավը անհետացել է, եղել է նորմալ, ամպամածությունը եղել է ոչ նշանակալի։ Օսսորա գյուղից դուրս է եկել փրկարարական որոնողական խումբ։ Նրան կարող է միանալ նաեւ ուղղաթիռ։ Դեպքի վայր կարող են մեկնել նաեւ բժիշկների խումբը։ Հարուցվել է արեական գործ՝ օդանավի շահագործման անվտանգության կանոնների խախտման առնչությամբ։


Կիսվել