Նախկին նախարարի մահվան մասին հայտնում են ռուսական ուժայինների հետ կապված թելեգրամ-ալիքները։ Նշվում է, որ նա հավանաբար ինքնասպան է եղել։
Ստարավոյտը Ռուսաստանի տրանսպորտի նախարար էր նշանակվել անցած տարի, մինչ այդ եղել էր Կուրսկի նահանգապետը։
Նրան փոխարինած նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը նշանակումից քիչ անց հրաժարական էր տվել, իսկ հետո ձերբակալվել։