2020 թվականի Արցախյան պատերազմը վերջին շրջանի, թերևս, ամենասոսկալի իրադարձությունն էր հայ ժողովրդի կյանքում։ Այն սթափության ու համախմբման կոչ էր Հայաստանում և սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի համար։ Ռուսաստանի հայերի միություն հասարակական կազմակերպությունում նույնպես մեկտեղվեցին բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները՝ սատարելու և աջակցելու հայրենիքին։ Օր առաջ հարկավոր էր կենտրոնացել բոլոր միջոցներն ու ուժերը։ Հենց սեպտեմբերի 27-ին ձևավորվեց համապատասխան շտաբ, ստեղծվեցին 24 ժամյա ռեժիմով աշխատող խմբեր, որտեղ սկսեցին համակարգվել և ծրագրվել անելիքները։ Միության նախագահ Արա Աբրահամյանի ղեկավարությամբ կատարվեց աշխատանքի բաժանում՝ ուղղորդված ճյուղավորմամբ՝ աջակցություն Հայաստանի և Արցախի զինված ուժերին, փախստականներին, համագործակցում Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ, մասնակցություն միջէթնիկական հարաբերությունների կայունացմանը, մեդիապատերազմի կանխում։ Սեպտեմբերի 29-ին արդեն Ստեփանակերտ քաղաք հասավ մեծաքանակ հումանիտար օգնություն։ Դա ապացույցն էր այն բանի, որ Ռուսաստանի հայերի միություն հասարակական կազմակերպությունը հայրենիքի կողքին է ոչ միայն բարոյապես, այլ նաև նյութապես։ Աջակցման այս մեծամասշտաբ ծրագրին իրենց մասնակցությունը բերեցին Ռուսաստանում հայերի միության բոլոր մասնաճյուղերը՝ եղբայրական ձեռք մեկնելով հայրենակիցներին։