Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այց կատարեց Արմավիրի մարզ

Աննա Անտոնյան Մայիս 12, 2021

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այց կատարեց Արմավիրի մարզ։ Սկզբում նա եղավ Ջանֆիդա գյուղում՝ հիշատակի տուրք մատուցելու պատերազմում իրենց կյանքը նվիրաբերած  հայր և որդի Ռուստամ և Ռաֆայել Գասպարյանների,  արցախյան գոյամարտի տարբեր տարիներին հերոսացած մեր հայորդիների շիրիմներին և ծաղիկներ դնելու Արմավիր քաղաքում վեր խոյացող քաջ նահատակների հիշատակն անմահացնող հուշարձանի առջեւ։ Այնուհետև քաղաքի մշակույթի տան բակում կազմակերպվեց հանդիպում արմավիրցիների հետ՝ խոսելու իրականացվող ծրագրերի, ապագայի տեսլականի, իր կողմից հիմնադրվող կուսակցության և սպասվող ընտրություններին այդ կուսակցության մասնակցության կարեւորության ու նպատակի մասին։ Արա Աբրահամյանը նաև պատասխանեց բնակիչներին հուզող հարցերին՝ լսելով առկա խնդիրների մասին նրանց բոլոր մտահոգությունները։ 
Նա միասնության ջատագով է, ուստի հանդես եկավ նախ և առաջ համախմբման կոչով,  որովհետև խորապես համոզված է, որ միայն այդպես է հնարավոր հաղթահարել պետության առջև ծառացած մարտահրավերները, ունենալ զարգացած, կայուն պետություն և իրավագիտակից հասարակություն։

Արա Աբրահամյանը գործի մարդ է, նա բազմիցս ապացուցել է, որ իր կողմից հնչած ցանկացած խոստում իրականություն է դարձել և գտել իր վերջնական հանգուցալուծումը։ 
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, ներկաները հայտնեցին իրենց վստահությունն ու աջակցությունը երկրի առաջընթացը միասին ապահովելու մեծ ու կարևոր գործում։

Կիսվել