Ռուսաստանի հայերի միության բարեգործական ծրագրերը Հայաստանի ռուսական համայնքներում
Աննա Անտոնյան
Մայիս 18, 2021
Հայաստանում և Արցախում Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում ձևավորվել է գեղեցիկ ու կարևոր մի ավանդույթ՝ այցելություն Սեմյոնովկա, Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղեր, որոնք գտնվում են գեղատեսիլ Լոռու մարզում:
Այս գյուղերը հիմնադրվել են 1820 թ-ին Տամբովի նահանգից աքսորված մոլոկանների կողմից, և մինչ այժմ Ֆիոլետովոյի ամբողջ բնակչությունը բաղկացած է մոլոկաններից, իսկ Լերմոնտովոյում նրանց թիվը կազմում է բնակչության 80 %-ը:
Այս ամենամյա ծրագրի ընթացքում պարտադիր այցելություններ են լինում նաև գյուղերի միջնակարգ դպրոցներ, որտեղ իրականացվում են բարեգործություններ և նվիրատվություններ։ Լերմոնտովոյի դպրոցը Ռուսաստանի հայերի միության կողմից ստացել է համակարգիչներ, իսկ Ֆիոլետովոյի դպրոցը՝ մարզական գույք:
Իրականացվող նախաձեռնությունների և ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար Ռուսաստանի հայերի միությանը և, մասնավորապես, միության նախագահ Արա Աբրահամյանին իր գոհունակությունն ու երախտագիտությունն էր հայտնել Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» կուսակցության պատգամավոր, Հայաստանի մոլոկանյան ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը։
Կիսվել