Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության ինքնիշխանության երաշխավորը պետք է լինի միջուկային եռյակը. Պուտին

Աննա Անտոնյան Մայիս 21, 2026

Հաշվի առնելով աշխարհում լարվածության աճը, նոր սպառնալիքներն ու ռիսկերը՝ միջուկային եռյակը պետք է ծառայի որպես Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության ինքնիշխանության հուսալի երաշխավոր։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը միջուկային ուժերի մասնակցությամբ հեռավար ձևաչափով համատեղ վարժանք են անցկացնում:

«Հաշվի առնելով աշխարհում լարվածության աճը, նոր սպառնալիքների և ռիսկերի ի հայտ գալը՝ մեր միջուկային եռյակը, ինչպես նախկինում, պետք է ծառայի որպես Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության ինքնիշխանության հուսալի երաշխավոր, ապահովի ռազմավարական զսպման խնդիրների իրականացումը, միջուկային հավասարակշռության և ուժերի բալանսի պահպանումը գլոբալ մակարդակում»,-ասել է Պուտինը:

Կիսվել