Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի Ազգությունների հարցերով կոմիտեին առընթեր Փորձագիտական խորհրդի անդամ Արտյոմ Վարդանյանի Ամանորյա բարեմաղթանքը

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 31, 2024

2024 թվականը ճանապարհենք առանց ափսոսանքի , փորձություններն ու դժվարությունները ընդունենք գալիքի ամրապնդման հնարավորություն և թույլ տանք 2025 թվականը դառնա նոր հնարավորությունների և հզորացման տարի ։
Չկոտրվենք այլ հուսավորվենք,  չընկճվենք այլ հավատով լցվենք ։ 
Կարողանանք շնորհակալ լինել մեր  ծնողներից ,ովքեր անքուն գիշերներ են անցկացրել աղոթելով մեր համար , բժիշկներից ,ովքեր առանց տոնի ու տրտունջի իրենց առաքելությունն են կյանքի կոչում , զինվորին, ով անգամ ցրտաշունչ ձմռանը պահում է սահմանը անառիկ , ուսուցչին ,ով անխոնջ մշակն է նոր հղկվող սերունդի  , շինարարին, ով անխոս քաղաքն է բարձրացնում ոտքի ։ 
Կարողանանք շնորհակալ լինել ընկերներից , հարազատներից,  մարդկանցից ... 
2025 թվականը հռչակենք երազանքների կատարման և նվաճումների տարի ։ 
Թող մաղթանքները հորդեն անկեղծ , ժպիտները փայլեն իրական , ու իրար ամենաանկեղծ ցանկություններով ասենք ` Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ ։

Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ
Ռուսաստանի հայերի միության նախագահի լիիրավ ներկայացուցիչը Մոսկվայում և Մոսկվայի մարզերում
Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի Ազգությունների հարցերով կոմիտեին առընթեր Փորձագիտական խորհրդի անդամ ԱՐՏՅՈՄ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կիսվել