Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Պետրո-Իվանովկա բնակավայրը.

Աննա Անտոնյան Հուլիս 07, 2026

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է Խարկովի մարզի Պետրո-Իվանովկա բնակավայրի անցումը ռուսական զորքերի վերահսկողության տակ։
Ըստ պաշտոնական ամփոփագրի՝ գործողությունն իրականացվել է «Հյուսիս» զորախմբի գրոհային ստորաբաժանումների կողմից։
Բնակավայրի գրավման և մաքրման գործողություններն անմիջականորեն իրականացրել են «Հյուսիս» զորախմբի 344-րդ մոտոհրաձգային գնդի զինծառայողները:
ՌԴ ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ այս բնակավայրի վերահսկողությամբ ռուսական ուժերը բարելավել են իրենց մարտավարական դիրքերը ճակատի տվյալ հատվածում:
Ռազմական գործողություններին զուգահեռ հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի մի քանի մեխանիզացված բրիգադների և տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կենդանի ուժին ու տեխնիկային հարակից շրջաններում (Վելիկիե Պրոխոդի, Իզբիցկոե, Զախարովկա):
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտում ուկրաինական կողմի օրական կորուստները կազմել են մինչև 205 զինծառայող, ինչպես նաև մի քանի միավոր ավտոմոբիլային և զրահատեխնիկա (այդ թվում՝ «Կազակ» զրահամեքենա):

Կիսվել