Ռուսական պրոցեսորների արտասահմանյան արտադրողները հրաժարվել են արտադրությունից
Աննա Անտոնյան
Դեկտեմբեր 20, 2022
Օտարերկրյա արտադրողները, որոնք Ռուսաստանի համար պրոցեսորներ են արտադրում երկրի կողմից տրամադրված փաստաթղթերով, 2022 թվականին հրաժարվել են կատարել պատվերները, ինչպես նաեւ մատակարարել արդեն արտադրված արտադրանքը։ Այս մասին հայտնել է թվայնացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաեւը, ում խոսքը մեջբերում է «Коммерсант»-ը։
Պետդումայի վերահսկողության եւ տեղեկատվական քաղաքականության կոմիտեների համատեղ նիստում Շադաեւը հայտարարել է, որ 2022 թվականին թողարկվել է ընդամենը 15 հազար համակարգիչ եւ 8 հազար «Էլբրուս» եւ «Բայկալ» սերվերներ, որոնք աշխատում են ներքին պրոցեսորներով։ Դրանց թիվը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե օտարերկրյա գործընկերները կատարեին մատակարարման պարտավորությունները։
Կիսվել