Այսօր սիրված դերասանուհի Ռոզա Ավետիսովան նշում է իր ծննդյան տարեդարձը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 27, 2021

Այսօր սիրված դերասանուհի Ռոզա Ավետիսովան նշում է իր ծննդյան տարեդարձը ։

Ռոզի Ավետիսովան ծնվել է 1987թ. նոյեմբերի 27-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Մ.Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցը, 2009թ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 2010թ-ից նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կյանքի կարուսել» հաղորդաշարում: Խաղացել է Ռ.Կունի «Սիրահարված տաքսիստը» (Բարբարա, 2012թ.), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Նաստասյա Ֆիլիպովնա, 2014թ.) ներկայացումներում: Նկարահանվել է «Փեսացուն կրկեսից» (2011թ.), «Սկոչ և վիսկի» (2014թ.), «Սահմանին» (2014թ.), «Վերջին աղոթք» (2014թ.) ֆիլմերում, «Հրեշտակների դպրոց» (2012թ.), «Տիգրանի մոլորակը» (2012թ.), «Ամնեզիա» (2013թ.) հեռուստասերիալներում: Այժմ դերասանուհին աշխատում է մի քանի պրոեկտներում։ 

Politnews.am կայքի խմբագրությունը ի սրտե շնորհավորում է սիրված դերասանուհուն և ցանկանում նոր բարձունքներ ։ 

Կիսվել