«2026-ից առաջ այս հաղթանակը մեզ համար շատ կարևոր էր»:
Այս մասին ՔՊ շտաբում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Մեր քաղաքական դաշտի բոլոր ուժերը՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Կարապետյան, Արթուր Վանեցյան, բոլորը ջախջախվել են Էջմիածնում և ջախջախվելու են Հայաստանի Հանրապետությունում»,- հայտարարեց Հարությունյանը:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը, նախնական տվյալներով, հաղթել է Վաղարշապատի ընտրություններում: