Ֆիզիկական մասնակցությունից զատ կար նաև էլեկտրոնային քվեարկության հնարավորություն, որը համավարակի շրջանակներում ճիշտ լուծում էր առաջարկում. Ալեքսեյ Սանդիկով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 20, 2021

Ռուսաստանի Դաշնության եռօրյա ընտրություններին դիտորդական առաքելություն էր իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներից կազմված խումբը ։ 


Ընտրությունների ընթացքի և աչքի ընկնող իրադարձությունների մասին զրուցել ենք դիտորդական առաքելություն իրականացնող ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ . 

֊Ռուսաստանի պետական համակարգում եռօրյա ընտրական մոդելը նորություն էր , կասեք որպես դիտորդ ինչ առավելություն և ինչ թերություն նկատեցիք՞։

֊ Ռուսաստանի Դաշնությունը այն բացառիկ երկիրն է , որտեղ ընտրությունները տևեց ոչ թե մեկ ,այլ երեք ամբողջական օր. դա իհարկե պայմանավորված էր նաև Covid 19 համավարակի հետ կապված սահմանափակումների համատեքստում։ Այդպես հնարավորություն ընձեռվեց ընտրատեղամասերում մարդկանց հոսքը նվազեցնելու և զերծ մնալու կուտակումներից ։Բացի դրանից կարևոր փաստ է այն ,որ մարդիկ հերթափոխով են աշխատում և դրանով պայմանավորված դժվարանում է նրանց մասնակցությունը ընտրություններին ,իսկ եռօրյա ընտրությունների դեպքում նրանց մասնակցությունը ևս ապահովվեց։ 

Ի դեպ բացի ֆիզիկական մասնակցությունից կար նաև էլեկտրոնային քվեարկության հնարավորություն,  որը համավարակի շրջանակներում դարձյալ ճիշտ լուծում էր առաջարկում։ Էլեկտրոնային տարբերակը բացառում է ընտրողի գաղտնիության բացահայտումը . Մոսկվայում շուրջ 2,5մլն քվեարկող էր գրանցվել ,իսկ մինչև կեսօր արդեն 85%֊ը քվեարկել էր ։

֊Ընտրությունների կազմակերպչական կողմը ինչպիսի՞նն էր։ 


֊Ընդհանուր առմամբ կարելի է ասել ,որ ընտրությունները կազմակերպված էին բավականին բարձր մակարդակով, բոլոր նորմերը պահպանելով ,մեր կողմից գրանցված որևէ խախտում չի եղել և այսօր երբ հրապարակվեց արդյունքները տեսանք ,որ "Единая Россия " խմբակցությունը գրանցեց լուրջ հաղթանակ։ Որպես հետաքրքիր դիտարկում պետք է նշեմ, որ տարբեր հասարակական  կամ հանրային  կենտրոններում կազմակերպված էին առանձին սրահներ համակարգիչներով, որոնք մուտքի հնարավորություն ունեին ըստ տեղամասերի բոլոր տեսախցիկները ։ 

֊Ընտրությունների կազմակերպման աշխատանքներում կա՞ր հաջողված փորձ ,որը կարելի էր նաև մեզ մոտ ներմուծել ։ 


֊Վերը նշվածը նաև մեզ մոտ է իրականացվում ` elections.am կայքի միջոցով ,սակայն կայքի ծանրաբեռնվածությունը և հակերային հարձակումները թույլ չեն տալիս լիարժեք հետևել ընթացքին և նման կենտրոնների առկայությունը նաև մեզ մոտ հնարավոր է ապահովեն առավելագույն թափանցիկություն։ Այդ առումով կարելի է քննարկել հետագայում Հայաստանում կիրառումը, որտեղ ցանկացած քաղաքական ուժ կունենա իր սրահը և հասարակական վերահսկողություն իրականացնող անձը կամ կազմակերպությունը 24 ժամ կարող է տեսակապով վերահսկել ընթացքը ։ 

Հայաստանի համար որպես օրինակ ավելի շատ կանգ կառնեի էլեկտրոնային քվեարկության վրա ,որը նաև ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելու առումով է հետաքրքիր, այդուհանդերձ մենք պետք է հասկանանք ,որ Ռուսաստանի համար խնդիրները բազմազան էին և մոդելի այնտեղ կիրառումը  առաջնային էր ։ Առաջնային լինելը ընդգծելու համար հետաքրքիր օրինակ բերեց Հանրային վերահսկողության Մոսկվայի կենտրոնում խորհրդի նախագահը ,նշելով որ Կամչատկայում կան կղզիներ ,որոնց վրա տեղակայված  փարոսների վրա աշխատում են 2֊3 անձ և նրանց մասնակցությունը ընտրություններին կազմակերպելու համար անհրաժեշտ է  եղել ուղղաթիռներ , որը բավականին ծախսատար էր , նման խնդիրներ լուծելու համար էր նաև էլեկտրոնային քվեարկությունը կարևոր ։


֊Ինչպե՞ս է կատարվում էլեկտրոնային քվեարկությունը։ 

֊էլեկտրոնային քվեարկությունը տեղի է ունենում Հանրային ծառայության կայքի միջոցով,  որտեղ անձը վաղուց ինդենֆիկացված է , օգտվում է հանրային բոլոր ծառայություններից։ Մեզ պատմեցին ,որ Մոսկվայի քաղաքապետի նախորդ ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության միջոցով նաև այդ օրը տիեզերքում գտնված տիեզերագնացներն են մասնակցել ընտրություններին։ 

Էլեկտրոնային են քվեարկել նաև  կուսակցությունների ղեկավարները և ՌԴ նախագահը ։ Ես կարծում եմ, որ քվեարկության այդ տեսակը ընտրական գործընթացի ապագա էջերից մեկն է ։


Զրուցեց  Արմինե Մելքոնյանը 

Կիսվել