Ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով ակցիա է տեղի ունենում Երևանում

Աննա Անտոնյան Ապրիլ 15, 2021

Հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով ակցիա է տեղի ունենում Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։  Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ամբողջ աշխարհի հայությունը ձայն է բարձրացնում՝ Ադրբեջանում գտնվող գերիների ազատ արձակման համար և Հայաստանը ևս պետք է անմասն չմնա այդ ակցիաներից ու պահանջի հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը։ 

«Աշխարհը դատապարտում է Ադրբեջանի սուտ հայտարարություններն այն մասին, թե իրենց երկրում չկան հայ գերիներ, սակայն եկել է գործնական քայլեր անելու ժամանակը»,- ասացին ակցիայի մասնակիցները։ Նրանց շարքերում գտնվում են նաև գերեվարված անձանց ծնողներ ու հարազատներ, որոնք շուտափույթ վերադարձ են ցանկանում բոլոր գերիներին, իսկ միջազգային հանրությունից պահանջում ուշադրություն դարձնել և՛ պատերազմի, և՛ դրանից հետո գերեվարված անձանց վերադարձի հարցին։

Կիսվել