15 ռազմագերի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց

Աննա Անտոնյան Հունիս 12, 2021

  Հայաստանի իշխանությունը Վրաստանի միջոցով Ադրբեջանին է հանձնել Արցախի օկուպացված շրջանների ականապատ տարածքների քարտեզը, ինչի դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերի է վերադարձրել


Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ փոխանակումը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանին՝ վրաց պաշտոնյաների մասնակցությամբ:


Հայաստանի ԱԳՆ-ն կամ ՊՆ-ն որևէ մեկնաբանություն չեն տվել:


Նշենք, որ քարոզարշավի հենց սկզբից շրջանառվում էին խոսակցություններ, որ Փաշինյանը համաձայնել է ցանկացած զիջման միայն թե ընտրություններից առաջ որոշ քանակի գրիներ վերադարձնի՝ նախընտրական PR-ի շրջանակներում:

Կիսվել