«Հայաստանում մրցակցության և սպառողների շահերի պաշտպանությունը թվային հարթակների զարգացման համատեքստում» քննարկմանը Yandex Armenia-ն և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների, փորձագետների հետ միասին, քննարկել են ոլորտի կարգավորման մոտեցումները։ Այս համատեքստում ներկայացվել են նաև Yandex Go ծառայությունում իրականացված վերջին փոփոխությունները՝ ուղղված թափանցիկության և շուկայի կանխատեսելիության բարձրացմանը։
Ավելի վաղ հայտարարվել էր Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որն ուսումնասիրում է շուկայի կարգավորման և շարունակական բարելավման ուղիները։ Աշխատանքային խմբի նպատակն է մշակել գործիքներ, որոնք կբարձրացնեն գործընթացների թափանցիկությունն ու շուկայի արդյունավետությունը։
«Մրցակցության և սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության գործում այսօր հատկապես կարևոր է փափուկ իրավունքի գործիքների կիրառումը, այդ թվում՝ հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրումը։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հանձնաժողովը բաց է բոլոր այն տնտեսավարողների հետ համագործակցության համար, որոնք հանդես են գալիս նման նախաձեռնություններով»,-իր խոսքում նշել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը «Համատեղ աշխատանքի առաջին ամիսներին իրագործել ենք լուծումներ, որոնք միտված են շուկայի մասնակիցների, առաջին հերթին՝ ուղևորների և վարորդների համար ավելի կանխատեսելի և բարենպաստ միջավայր ստեղծելուն»,-նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։
Ուղևորների և վարորդների համար ոլորտի բարելավման նպատակով իրականացվող քայլերի շրջանակում ներկայացվել են Yandex Go ծառայությունում կատարված փոփոխությունները։
Նշվել է նաև, որ Հայաստանում նախատեսվում է գործարկել նոր՝ լոուքոսթ ծառայություն, որը վարորդներին և ուղևորներին կառաջարկի ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների լրացուցիչ այլընտրանք թվային հարթակի միջոցով։
Կողմերը նաև հայտարարել են, որ աշխատանքային խմբի շրջանակում համագործակցությունը շարունակական է։