Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի առաջին ատյանի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է արցախցի Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը:
Դատարանի շենքի մոտ են նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Քրիստինե Վարդանյանը, Տիգրան Աբրահամյանը: Այս պահին քաղաքացիները մեքենաներից ձայնային ազդանշաններով իրենց դժգոհություն են հայտնում Ղարաբ Բաբայանի կալանքի վերաբերյալ:
Նշենք, որ 70-ամյա Բաբայանի հանդեպ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։
Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի ֆեյսբուքյան էջում ավելի վաղ տարածվել է տեսանյութ, որում ըստ տեսագրությունը տարածողի մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում Ղարաբաղի մասին: Հրապարակման հեղինակը նշել էր, որ դա խայտառակություն է, ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են: