Պուտինը բավարարել է գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 22, 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը։  Փաստաթուղթը հրապարակվել է հինգշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Բավարարել հետեւյալ անձի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը՝ Ռուբեն Կառլենի Վարդանյան (ծնվ․ 1968 թվականի մայիսի 25-ին Հայաստանում)»,-ասվում է ՌԴ նախագահի հրամանագրի տեքստում:

Սույն հրամանագրով բավարարվել է նաեւ գործարար Կոնստանտին Սիդորովի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը։ 

Սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտնել է  Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ Արցախ տեղափոխվելու մտադրության մասին։

Կիսվել