Պուշկինի թունելը հոսանքազրկվել է. վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն

Աննա Անտոնյան Օգոստոս 12, 2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 10։45 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

Կիսվել