Արմեն Աշոտյանն անդրադարձել է բուհական ազատությունների և ինքնավարության թեմային՝ պնդելով, որ Հայաստանում ակադեմիական միջավայրը ենթարկվում է քաղաքական ազդեցությունների։ Նա հիշեցրել է նախկինում բուհերում ընդդիմադիր ներկայացուցիչների ներկայության մասին և քննադատել վերջին տարիների կադրային ու կառավարման փոփոխությունները։
"1307 թվականի աշունն էր։ Փարիզի շենքերից մեկում մի խումբ անհանգիստ մարդիկ խուճապահար մի կարևոր հարց էին քննարկում` ի՞նչ պատասխանել թագավորին։ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդը տամպլիերների դեմ սկսած իր անողոք պայքարում ներգրավել էր նաև արդեն հայտնի դարձած Փարիզի համալսարանին, որի դասախոսներն այլայլված դեմքերով մինչև առավոտ գլուխ էին կոտրում` ինչպե՞ս վարվել։ Համալսարանական աստվածաբանները լավ էին հասկանում, որ հռչակավոր ասպետներին ուղղված թագավորական մեղադրանքները զավեշտալի էին, իրականության հետ կապ չունեցող և բացառապես շահերի բախման հետևանք, սակայն վախն անողոք և բռնատեր ղեկավարի հանդեպ բարոյական դիլեման հանգուցալուծեց հօգուտ սեփական մաշկը փրկելու` արդարությունն ու ճշմարտությունը զոհաբերելու և Ֆիլիպ 4-րդի ակնկալած պատասխանը ստորագրելու գնով։ Տամպլիերների վերջնական մահապատժից մեղադրականում Փարիզի համալսարանականների իշխանահաճո գնահատականները և «փորձաքննությունը» զգալի տեղ էին զբաղեցնում",- գրել է նա;